ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Եթե այս օրենքը չընդունվի, վաղը մեր քույրերն են բռնության ենթարկվելու»

«Եթե այս օրենքը չընդունվի, վաղը մեր քույրերն են բռնության ենթարկվելու»
01.10.2013 | 15:42

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շարունակում է բողոքի ակցիաներ կազմակերպել և այդպիսով Հայաստանի իշխանության ուշադրությունն հրավիրել հայ ընտանիքներում տիրող բռնարարքների վրա: Այսօր առավոտյան «Լռությունը չի պաշտպանում ձեզ» պաստառներով մի խումբ երիտասարդներ էին հավաքվել կառավարության շենքի դիմաց:

Անցորդներին ակցիայի մասնակիցները բաժանում էին թերթիկներ, որոնց վրա նշված էր ընտանեկան բռնությանն առնչվող տեղեկատվական, վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` «Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը, «Ամնեսթի ինտերնեյշնլ»-ի 2008-ի սոցհարցման համաձայն, ընտանեկան բռնության զոհ է դառնում:
2012-ին, ՀՀ ոստիկանության տվյալներով, եղել է ընտանեկան բռնության 766 գրանցված դեպք, որից 621-ը կատարվել է կանանց հանդեպ:
Տարեկան մոտ 2000 ընտանեկան բռնության չգրանցված դեպք է լինում:
2012-ին հինգ կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխայի:
2013-ից առայսօր երեք կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով վեց մանկահասակ երեխայի:
2011-2013 թթ. եղել են ընտանեկան բռնության 8012 թեժ-գիծ ծառայության ահազանգեր»:
Ակցիայի նպատակը, վերջիններիս խոսքով, կառավարության կողմից ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն է: «Եթե հիմա այս օրենքը չընդունվի, վաղը մեր մայրերն ու քույրերն են բռնության ենթարկվելու»,- ասում էին նրանք: Մասնակիցները հայտնեցին, որ նմանատիպ բովանդակությամբ նամակ էլ վարչապետին են ուղարկել և սպասում են պատասխանի: Նրանք պահանջում են, յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ը նշվել «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:
Նշենք, որ ակցիան կշարունակվի մինչև երեկոյան ժամը 21:00-ը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ